Հայաստանի Հանրապետություն

Մարզեր, մարզկենտրոններ և քաղաքներ

Реклама

ՀՀ գետեր

ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան — բաց կապույտ, երկարություն — 186 կմ, ակունք — Արփի, գետնբերան — Արաքս

Քասախ — մուգ կանաչ, երկարություն — 89 կմ, ակունք — Արագած, գետնբերան — Արաքս

Հրազդան — նարնջագույն, երկարություն — 141 կմ, ակունք — Սևանա լիճ, գետնբերան — Արաքս

Որոտան — մոխրագույն, երկարություն — 178 կմ, ակունք — Զանգեզուրի լեռներ, գետնբերան — Արաքս

Ողջի — կապուտ, երկարություն — 82 կմ, ակունք — կապույտջուղ, գետնբերան — Արաքս

Փամբակ — մանուշակագույն, երկարություն — 86կմ, ակունք — Ջաջուռի լեռնանց, գետնբերան — Դեբեդ

Դեբեդ — բաց կանաչ, երկարություն — 178կմ, ակունք — Դսեղ, գետնբերան — Խրամ

Ձորագետ — վարդագույն, երկարություն — 67 կմ, ակունք — Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը, գետնբերան — Դեբեդ

Աղստև — մուգ կապույտ, երկարություն — 133 կմ, ակունք — Թեժլեռ, գետնբերան — Կուր գետ

Հայաստանի Հանրապետության գյուատնտեսությունը

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) գյուղատնտեսությունը ԽՍՀՄ ժամանակներից մինչև մեր օրերը զգալիորեն փոխվել է։

1. Կազմակերպական կառուցվածքը:

— ԽՍՀՄ տարիներին հայկական գյուղատնտեսությունը կազմակերպված էր հիմնականում կոլտնտեսություններում և սովխոզներում։ Պետությունը վերահսկում էր արտադրական ծրագրերը, ռեսուրսների բաշխումը և գյուղմթերքի գները։

— Այսօր. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանն անցավ գյուղատնտեսության կառավարման ավելի ապակենտրոնացված համակարգի։ Շատ կոլտնտեսություններ և պետական տնտեսություններ վերածվել են մասնավոր տնտեսությունների կամ կոոպերատիվների։

2. Արտադրական մշակաբույսեր:

— ԽՍՀՄ օրոք շեշտը դրվում էր որոշակի մշակաբույսերի զանգվածային արտադրության վրա, ինչպիսիք են հացահատիկը և բամբակագործությունը:

— Այսօր. Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսությունը կենտրոնացած է բարձրորակ մրգերի, խաղողի, բանջարեղենի և բարձրարժեք մշակաբույսերի աճեցման վրա, ինչպիսիք են հացահատիկը, ընկույզը և խաղողը:

3. Տեխնոլոգիա և նորարարություն.

— ԽՍՀՄ: Խորհրդային տարիներին գյուղատնտեսության տեխնոլոգիաները համեմատաբար հնացած էին, նորարարությունները դանդաղ էին ներմուծվում:

— Այսօր. Հայաստանի Հանրապետության ժամանակակից գյուղատնտեսությունն ակտիվորեն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և կայուն գյուղատնտեսության մեթոդներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է արտադրողականության և արտադրանքի որակի բարձրացմանը։

4. Տնտեսական վիճակը:

— ԽՍՀՄ: Խորհրդային տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի պետական սուբսիդիաներ էր ստանում, ինչը կայուն մակարդակի վրա էր պահում արդյունաբերությունը։

— Այսօր. ՀՀ գյուղատնտեսությունը կանգնած է տնտեսական մարտահրավերների առաջ, ինչպիսիք են ներդրումների բացակայությունը, վարկերի բարձր տոկոսադրույքները և միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությունները:

Ընդհանուր առմամբ, ՀՀ գյուղատնտեսությունը ԽՍՀՄ ժամանակներից մինչև մեր օրերը զգալի փոփոխություններ է ապրել և չնայած մի շարք դժվարություններին, այն ձգտում է արդիականացման, նորարարության և կայուն զարգացման։

Շոկոլադ

Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք։ Օրինակ՝ Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականին։ Մեքսիկայում՝ Չիապասի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մոկայա հնագիտական վայրը վկայում է, որ քարանձավային խմիչքները պատրաստվել են մ.թ.ա. 1900 թվականից ավելի վաղ։ Անոթներում հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ կակաոն ի սկզբանե օգտագործվել է ոչ թե որպես խմիչք, այլ կակաոյի հատիկների շուրջ սպիտակ զանգվածը հավանաբար օգտագործվել է որպես ֆերմենտային շաքար՝ ալկոհոլային խմիչքի համար։

Ացտեկ. Մարդը տեղափոխում է կակաոյի հատիկ, 1440-1521։ Վոլկանային քար՝ կարմիր հետքերով։ Բրուքլինի թանգարան

Դասական վաղ շրջանում (460-480 թվականներին) մայրաքաղաքի Ռիո-Ազուլի թաղամասի մայաների մի գերեզմանոցում հայտնաբերված անոթների վրայի հիերոգլիֆները և դրանցում պահպանված շոկոլադե խմիչքների մնացորդները վկայում են այն մասին, որ մայաները 400 տարի շարունակ շոկոլադ են խմել։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում,այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մայաները իրենց բակերում աճեցնում էին կակաոյի ծառեր և հետո օգտագործում կակաոյի սերմերը՝ փրփրալից դառը խմիչք արտադրելու համար։

Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը և կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում։ Նրանք շոկոլադը կապում էին Քվետալքոատլի հետ, որը, մի լեգենդի համաձայն, այլ աստվածների կողմից տարանջատվեց, քանի որ մարդկանց հետ կիսել էր շոկոլադը։ Ի տարբերություն Մայաների, ովքեր շոկոլադի տաք էին սիրում՝ ացտեկները սառն էին խմում՝ համեմելով մի շարք համեմունքներով, այդ թվում՝ Cymbopetalum penduliflorum ծառի համեմունք, չիլի պղպեղ, թխվածքաբլիթ, վանիլին և մեղր։

Համաշխարհային կակաոյի երկու երրորդ մասը արտադրվում է Արևմտյան Աֆրիկայում, որից 43% -ը՝ Կոտ դ’Իվուարից, որտեղ 2007 թվականի դրությամբ արտադրության մեջ երեխաների աշխատանքը սովորական պրակտիկա էր։ Համաշխարհային կակաոյի հիմնադրամի (World Cocoa Foundation) տվյալներով, 2007 թվականին աշխարհի շուրջ 50 միլիոն մարդու համար կակաոն կենսապահովման աղբյուր էր։ 2007 թվականի դրությամբ Միացյալ Թագավորությունում շոկոլադի արտադրությամբ զբաղվողներից շատերը հենց իրենցից էին ձեռք բերում շոկոլադը՝ հալեցնելու, ձուլելու և իրենց սեփական դիզայնով փաթեթավորելու համար։ WCF-ի 2012 թվականի զեկույցի համաձայն, Փղոսկրի Ափը աշխարհում կակաոյի ամենամեծ արտադրողն է։ Շոկոլադե կոնֆետների ստեղծման հետ կապված երկու հիմնական աշխատանքները վերագրվում են շոկոլադ պատրաստողներին ու շոկոլադի արտադրությամբ զբաղվողներին։ Շոկոլադ պատրաստողները օգտագործում են հավաքված կակաոյի հատիկներ և այլ բաղադրիչներ շոկոլադե շերտ (couverture chocolate) ստանալու համար։ Վերջինս օգտագործվում է կոնֆետները շոկոլադապատելու համար։

«Cacao» բառը kakawa, Չէքքսերի կողմից կիրառվել է մ.թ.ա. 1000 թվականից ավելի վաղ։ «Chocolate» (շոկոլադ) անգլերեն է փոխառնվել իսպաներենից 1600-ականներին։ Իսկ իսպանացիները բառը փոխառել են ացտեկերեն chocolātl բառից։ Վերջինիս ծագումը անհայտ է, քանի որ այն ացտեկական ոչ մի աղբյուրում չի պահպանվել։ Շոկոլադե խմիչքը անվանել են «cacahuatl»«cacao water» (կակաոյի ջուր). իսպանացիները փոխառել են բառը (հավանաբար իսպաներեն «caca» բառից խուսափելու համար, որը թարգմանաբար նշանակում է տականք)՝ միավորելով մայաների լեզվում առկա «chocol»՝ «տաք», և ացտեկերեն «atl»՝ « ջուր» բառերը։ Մեկ այլ ստուգաբանության համաձայն՝ այն ծագում է «chicolatl» բառից, որը թարգմանաբար նշատակում է «հարած խմիչք». վերջինս հավանաբար ծագել է «chicoli» բառից, որ նշանակում է հարիչ։ Շոկոլադե կոնֆետի արտադրողի կողմից «chocolatier» տերմինը կիրառվել է 1888 թվականից։

Էլեկրոներեգիա

Էլեկտրաէներգետիկան արդյունաբերության (էներգետիկայի) ճյուղ է, որն ընդգրկում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էլեկտրակայաններում, բարձրավոլտ հաղորդալարերով նրա հաղորդումը, փոխակերպումը և բաշխումը:

Էլեկտրակայանն արդյունաբերական ձեռնարկություն է, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակներն էլեկտրականի փոխակերպելու միջոցով:

Էլեկտրակայանները լինում են՝ ջերմային (ՋԷԿ), ջրային (ՋրԷԿ կամ ՀԷԿ), ատոմային (ԱԷԿ), երկրաջերմային (ԵրՋԷԿ), քամու կամ հողմային (ՔԷԿ), արեգակնային (ԱրԷԿ), մակընթացային (ՄԷԿ), ծովի ալեբախության և օվկիանոսային հոսանքների:Հայաստանի Հանրապետության էլեկտրակայաններն են՝

Հիդրոէներգետիկա



Սևան Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրը կազմված է 7 հիդրոէլեկտրակայանների կասկադից և Արարատյան դաշտավայրի ու նախալեռնային հողատարածքները ոռոգող 17 ջրանցքներից։ Սևանա լճից Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի էներգետիկ պոտենցիալի օգտագործման նպատակով կասկադի շինարարությունը սկիզբ է առել 1930 թվականին՝ Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությամբ, որի առաջին հիդրոագրեգատը գործարկվել է 1936 թվականին և տևել է 32 տարի՝ ավարտվելով Երևան-1 ՀԷԿ-ի գործարկմամբ։ Կասկադի հիդրոէլեկտրակայանները օգտագործում են ինչպես Սևանա լճի, այնպես էլ Հրազդան գետի և այլ կողային վտակների ջրերը։

Ջերմաէներգետիկա

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվը՝ 1963 թ.

Հզորությունը՝ 550 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 630 ԳԿալ/ժ)

2005թ. մարտի 29-ին Հայաստանի հանրապետության կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջև ստորագրվել է ARM-P2 Փոխառության Համաձայնագիրը «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում էր ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան:

Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը:

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ

Հիմնադրման տարեթիվը՝ 1966 թ.

Հզորությունը՝ 300 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 560 ԳԿալ/ժ)

«Հրազդան ՋԷԿ» -ը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության արդյունավետ համագործակցության օրինակ է: Ընկերության բաժնետոմսերի 100%-ը Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումով փոխանցվել է  «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ԲԲԸ-ին, որը հանդիսանում է դինամիկ զարգացող էլեկտրաէներգետիկական ընկերություն և հսկողություն է իրականացնում մի շարք արտադրող և բաշխող էներգետիկ ակտիվների նկատմամբ Ռուսաստանում և արտասահմանում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (Հրազդան -5)

Հզորությունը՝ 458,5 ՄՎտ

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները: Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

ՀՀ Մեքենաշինություն

Մեքենաշինություն և մետաղամշակում։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ 

ՀՀ Մետալուրգիա

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսած հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գերծոնների առաջնահերթ հաշվառման վրա։

Գունավոր մետալուրգիան ծանր արդյունաբերության ճյուղ է։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։

Մետալուրգիա

Image result for Մետալուրգիա

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է։ Հայտնի է, որ մետաղի ստացումն անցնում է տեխնոլոգիական մի քանի փուլ՝ սկսած հանքանյութի հանույթից, հարստացումից մինչև մետաղի ձուլումը և գլանվածքի ստացումը։ ՀՀ մետալուրգիական համալիրը բաղկացած է մի քանի ճյուղերից՝ պղնձի, մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու։ Մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գերծոնների առաջնահերթ հաշվառման վրա։

Գունավոր մետալուրգիան ծանր արդյունաբերության ճյուղ է։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ

Հայաստանի արդյունաբերություն

Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:

Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական (ինովացիոն) եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։ Նախատեսվում է առաջնահերթության կարգով խրախուսել ու զարգացնել մրցունակ արտադրությունները, որոնք հիմնված են առավելապես ներքին պաշարների վրա, աջակցել այն ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք ապահովում են տնտեսական կայունություն՝ թողարկելով միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ, նպաստում են ներքին և արտաքին կոոպերացիայի զարգացմանը, արտաքին ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Արդյունաբերություն

Հայաստանում համեմատած այլ տնտեսության ճյուղերի շատ զարգացած է արդյունաբերությունը։Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել էր արդյունաբերությունը, որի հետ էր կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում էր համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։

արդյունաբերության ճյուղերը – բարի գալուստ Ստեփանյան Աշոտի բլոգ


Քիմիական արդյունաբերություն

Էլեկտրաէներգետիկան այժմ ընկած է Հայաստանի ամբողջ տնտեսության հիմքում։ Հենց նրա բազայի վրա առաջացավ, չափազանց արագ զարգացավ և Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում խիստ նշանակալի տեղ գրավեց քիմիական արդյունաբերությունը, որն անցյալում բոլորովին չկար։ Այս արդյունաբերության զարգացմանը նպաստեցին նաև Հայաստանի մաքուր կրաքարերը և պղնձի ձուլման ժամանակ արտազատվող ծծմբային գազերը։

Բնական գազի մուտքը Հայկական ԽՍՀ հնարավորություն տվեց վերանայել քիմիական արդյունաբերության որոշ արտադրությունների տեխնոլոգիան։ Այժմ, օրինակ, Կիրովի անվան քիմիական կոմբինատում արտադրությունների ացետիլենային խումբը կալցիումի կարբիդից, որի համար հումք էին ծառայում Արարատի բարձրորակ կրաքարերը՝ տրավերտինները, անցել է բնանան գազի օգտագործմանը, որով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի ծախսը։

Մեքենաշինություն և մետաղմշակում

Մեքենաշինական համալիրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց միայն 1920 թ.հետո։ Որպես առաջին նախապայման’ մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։

  • Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։
  • Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։
  • Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։

    Էլեկտրոնային արդյունաբերությունը
  • ՀԽՍՀ մեքենաշինության համեմատաբար նոր և արագ զարգացող ճյուղ է․ արտադրում է էլեկտրոնային (էլեկտրա վակուումային, կիսահաղորդչային և պիեզոքվարցային), քվանտային, կրիոգենային և օպտոէլեկտրոնային սարքեր, ռեզիստորներ, կոնդենսատորներ, ինչպես նաև տեխնոլոգ, սարքավորումներ, ապարատներ և այլն։

    Հայկական արդյունաբերությունը

Հայաստանը հարուստ է բազմազան բնական շինանյութերով։ Քարաշատ Հայաստանը տալիս է զարմանահրաշ շինաքարեր։ Պատկերավոր ասած, այդ քարերից անգամ մետաքս էին հյուսում։ Ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում հռչակ էին վայելում հայկական տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը և այլ շինաքարեր, որոնց պաշարներն անսպառ էին։ Հայկական շինաքարերով կարելի է Նյու-Յորքի, Լոնդոնի, Փարիզի կամ Տոկիոյի մեծության տասնյակ հազարավոր քաղաքներ կառուցել։ Հայաստանը հարուստ է նաև թեթև լցանյութերի՝ պեմզայի, հրաբխային խարամի, պեռլիտի հսկայական պաշարներով։ Բազմազան հանքերի առկայությունը նպաստել է շինանյութերի խոշոր արդյունաբերության զարգացմանը։ Հայաստանում ստեղծվել է նաև ցեմենտե, երկաթբետոնյա կոնստրուկցիաների ու դետալների, ապակու արտադրություն։ Տուֆի արդյունահանման ժամանակ գոյացող թափոններն օգտագործվում էին արհեստական որմնաբլոկների արտադրության համար։ Նշանակալից զարգացում էին ստացել նաև թեթև և սննդի արդյունաբերությունները։ Տեքստի արդյունաբերությունը ներկայացված է իր երեք ճյուղերով՝ բամբակեղենի, բրդեղենի և մետաքսեղենի։

Հայաստանի Տնտեսություն

Տնտեսությունը ունի տարբեր ճյուղային կառուցվածքներ, ներկայումս ձևավորվել են տասնյակ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնք տալիս են հազարավոր արտադրատեսակներ և տրամադրում բազմաթիվ ծառայություններ:Ընդունված է տնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնացնել երկու ոլորտ՝ նյութական արտադրության ոլորտի ճյուղեր և ոչ նյութական կամ սպասարկման (ծառայությունների) ոլորտ: 

Նյութական ոլորտի ճյուղերը ստեղծում են նյութական արտադրանք, որն ուղղված է մարդկանց նյութական պահանջմունքների բավարարմանը և այլ նյութական բարիքների ստեղծմանը, օրինակ՝ արդյունաբերությունն արտադրում է պահածոներ, հագուստ, պարարտանյութեր, ամտոմեքենաներ, իսկ գյուղատնտեսությունը՝ մրգեր, բանջարեղեն, կաթ, կաշի, մորթի և այլն:

Ոչ արտադրական ոլորտի ճյուղերը ստեղծում են ոչ նյութական արտադրանք, որը նպաստում է հիմնականում մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև սպասարկում տնտեսության այլ ճյուղերին, օրինակ՝ գիտությունն ապահովում է գիտական նորագույն նվաճումների գործնական կիրառումը, կրթությունը զինում է մարդկանց գիտելիքներով (որպես կրթություն ստանալու պահանջմունք) և պատրաստում է կադրեր այլ ճյուղերում աշխատելու համար:

Արտաքին առևտուր

Հայաստանը ներմուծում է շուրջ երկու անգամ ավել, քան արտահանում է։ 2016-2020 թվականների տվյալներով Հայաստանում ներմուծումը տարեկան միջինում կազմել է 4.3 մլրդ ԱՄՆ դոլար, արտահանումը՝ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայաստանումարտահանմանշուրջ 30%-ըբաժինէընկնումհանքահումքայինարտադրանքինայլհիմնականարտահանվողապրանքներիցենծխախոտըալկոհոլայինխմիչքներըոսկուփոշինալյումինեփայլաթիթեղը։

ՀայկականծագմանապրանքներըհիմնականումարտահանվումենդեպիՌուսաստանևԵՄ։

Պետական ֆինանսներ

Պետական ծախսեր և եկամուտներ

15 տարիներիընթացքում՝ 2005-2020 թվականներինՀայաստանիՀանրապետությանպետականծախսերըմիջինումկազմումէիներկրիՀՆԱ 25%-ը։

Հայաստանիպետականբյուջեիծախսերիմեջամենամեծկշիռըունենսոցիալականպաշտպանությաննուղղվողծախսերըորոնցհետևումենընդհանուրբնույթիհանրայինծառայություններիևպաշտպանությանոլորտներինուղղվողծախսերը։ 

Հիմնական ցուցանիշներ

Հետևյալ աղյուսակում ներկայացված են մի շարք հիմնական տնտեսական ցուցանիշներ 1993-2020 թվականների համար