Ինչ է լույսը

1․Ի՞նչ է լույսը:

Լույսը էլեկտրամագնիսական ճառագայթումն է, որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։ Հաճախ, լույս նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտրի լայն հատվածները։

2․Ի՞նչ է լույսը ըստ Նյուտոնի:

Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: Ըստ Նյուտոնի լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

3․Ի՞նչ է լույսը ըստ Հյուգենսի:

Ըստ Հյուգենսի լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

4․Ի՞նչն են անվանում լույսի աղբյուր:

Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

5․Ի՞նչն են անվանում լույսի կետային աղբյուր:

6․Քա՞նի խմբի են բաժանվում լույսի աղբյուրները:

Լույսի աղբյուրները բաժանվում են երկու խմղբի, բնական և արհեստական աղբյուրների:

7․Թվարկել լույսի արեստական և բնական աղբյուրների օրինակներ:

Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

  Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):

8․Ձեվակերպել լույսի ուղղագիծ տարածման օրենքը:

9․Ի՞նչ է ստվերը և կիսաստվերը:

Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:

10․Ինչպե՞ս և ե՞րբ են առաջանում արևի ը լուսնի խավարուները:

Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է:

Ինքնաստուգում

Տարբերակ 2

1.(2) Երբ հաղորդչի ծայրերում լարումը 2Վ է, հոսանքի ուժը հաղորդչում 0.8մ է։ Ինչքա՞ն պետք է լինի լարումը, որպեսզի հաղորդչում հոսանքի ուժը լինի 0,2Ա.

  1. 1,64
  2. 1,24

3.0,6Վ

  1. 0,5Վ

Նկար 66 –ում պատկերված է հաղորդ- չում հոսանքի ուժի կախվածության գրաֆիկը նրա ծայրերում եղած լարումից։ Գրաֆիկի միջոցով որոշեք,

2.

11.(2) Ի՞նչ լարման դեպքում հաղորդչում հոսանքի ուժը կլինի 2Ա.

1.24

0,8 12

16 20 U(4)

Նկ. 66

2.1,64

3.1,24

  1. 0,84
  2. 0,44

III.(2) Որքա՞ն է հոսանքի ուժը հաղորդչում, երբ հաղորդչի ծայրերում լարումը 1,2վ է.

1.100

  1. 81
  2. 4.
  3. 20

IV.(2) Էլեկտրական լամպի վրա լարումը 220Վ-է, իսկ նրանում հոսանքի ուժը՝ 0,5Ա։ Որոշեք լամպի դիմադրությունը.

  1. 110 Օմ
  2. 220 Օմ
  3. 0,002 Օմ
  4. 440 Օմ

V.(2) 2500 Օմ դիմադրությունը արտահայտեք կիլոօհմերով.

1. 2,5 կՕմ

2. 25 կՕմ

3. 250կՕմ

4. 2500000 կՕմ

Օհմի օրենքը շխթայի տեղամասի համար

Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից

Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։

Գրավոր

3րդ Տարբերակ


Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է․


Պատ․ բացասական լիցքով։

  1. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է․

  2. Պատ․ բացասական լիցքով
  3. Նկար 24-ում պատկերված են երեք զույգ գնդիկները։ Ո՞ր զույգի գնդիկներն ունեն․

  4. Նույնանուն լիցքեր 2-րդ նկար
    Տարանուն լիցքեր 3-րդ նկար
    Լիցքավորված չեն 1-ին նկար
  5. Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցըոչ (նկ.25): Ինչպիսի ապակե, էբոնիտե, պղնձե թե’ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցները, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված.

  6. Պատ.՝ պղնձե:
  7. Ա լիցքավորված գունդը ինչպիսի ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա (նկ.26): Բ և Գ գնդիկները ունեն հավասար լիցքեր իսկ I1<I2.

  8. 2.Բ-ի վրա ավելի մեծ ուժով:

4րդ Տարբերակ

I․ Ապակե շիշը թղթով կամ մետաքսով շփելիս էլեկտրականանում է․


1․ Դրական լիցքով


II. Մորթով շփված էբոնիտե ձողի կողմից ձգվում են այն մարմինները, որոնք լիցքավորված են․


2․ Բացասական լիցքով


III. Ա լիցքավորված ձողին մոտեցնում են լիցքավորված Բ ձողը։ Այդ դեպքում Ա ձողը շարժվում է նկարում սլաքով ցույց տրված ուղղությամբ։ Ի՞նչ կարելի է ասել այդ ձողի վրա եղած լիցքերի նշանների մասին․


2․ նույնանուն լիցքեր


IV. Ի՞նչ լիցք ունի մեծ գունդը։


2․ Բացասական


V. Լիցքավորված մարմինները կփոխազդե՞ն տիեզերական տարածության մեջ, որտեղ օդ չկա․


2․ Չեն փոխազդի


VI. Մետաքսե թելից կախված գնդիկին մոտեցվում է դրական լիցքավորված ձող, և գնդիկը ձգվում է դեպի ձողը։ Լիցքավորվա՞ծ է գնդիկը։


2․ Դրական լիցքով


VII. Լիցքավորված մարմնի մոտ դաշտի ազդեցությունը ․․․․․, նրանից հեռանալիս դաշտը․․․․


2․ ուժեղ է․․․․․թուլանում է


Նկար 33-ում պատկերված են տարբեր քիմիական տարրերի ատմներ։ Ո՞ր համարով է նշված ․․․․ ատոմը․


Հելիում—1

Թթվածին—2


Լիթիում—3


IV. Ինչո՞վ են իրարից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները․


2․ միջուկում պրոտոնների թվով


V. Էլեկտրականապես չեզոք ատոմի միջուկի լիցքը․․․էլեկտրոնների լիցքից(լիցքին)․


3․ Հավասար է


VI. Ատոմը չեզոք է այն ժամանակ, երբ պրոտոնների թիվը․


3․ հավասար է էլեկրժտրոնների թվին։


VII. Ատոմը կոչվում է դրական իոն, այն դեպքում, եթե նրա մեջ պրոտոնների թիվը․


2․ Փոքր է էլեկտրոնների թվից

Ֆիզիկա

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:

Պատ՝․ ջերմային

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:

Պատ՝․ կառաջանա

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

Պատ՝․ չոր ավազով և սովորական կրակմարիչով

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարումէլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

Դաս 1,2․ Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք: Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք

Տանը՝  դաս 1,2։ Պատասխանել 6-րդ էջի 1- 10 հարցերին, 10-րդ էջի 1-7 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

1_4.png
1_2.png
1_9.png

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ: