Դասարանակն աշխատանք

1. Ե՞րբ է գահակալել Սմբատ I–ը:

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ I–ը թագավորության ամրապնդման ուղղությամբ:

Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը` ճկուն դիվանագիտությամբ՝ խուսանավելով Բյուզանդիայի Արաբական խալիֆայության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս:
Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավո- րությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը: Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վիրք, հարա- վում՝ Տավրոսի լեռներ: 892 թ. Սմբատ I-ն օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին: Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրներսեհը դարձավ Վրաստանի թագավոր:
893 թ. Սմբատ I–ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։

3. Ներկայացրե՛ք հայ–բյուզանդական եւ հայ–արաբական հարաբերությունները Սմբատ I Բագրատունու օրոք:

Սմբատ I-ի օրոք հայ-բյուզանդական հարաբերությունները շատ լավ էին, քանի որ հայերը բարեկամական և առևտրական պայմանագիր կնքեցին Բյուզանդիայի հետ։Հայ-արաբական հարաբերությունները սկսվեցին թեժանալ,քանի որ արաբները չէին ցանկանում հայերին հանգիստ թողնել։Արաբները չէին դադարեցնում արշավանքները և պատերազմներ էին հայտարարում։Այս ամենը ավարտվեց մահապատժով՝Յուսուֆը մահապատժի ենթարկեց Սմբատ I-ին։

4. Ինչո՞ւ Գագիկ Արծրունին պայքարի դուրս եկավ Սմբատ I–ի դեմ։ Նշե՛ք այդ հա- կամարտության հետեւանքները Հայաստանի համար:

Յուսուֆը օգտվեց հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերից։ Հարցը ծագել էր Արծրունու և Սյունիի միջև Նախճավան գավառի պատկանելիության պատճառով։ Սմբատն այդ վեճը ավարտեց ի օգուտ Սյունիի։ Եվ Յուսուֆը օգտվեց դժգոհ Արծրունուց և խալիֆի օգնությամբ նրան ճանաչեց որպես Հայաստանի թագավոր։ Իսկ հետո Յուսուֆը և Արծրունին միասին ներխուժեցին Հայաստանի կենտրոնական գավառներ։Տեղի ունեավ ճակատամարտ, որը անհաջողությամբ ավարտվեց Սմբատ Առաջինի համար և նա սիտպված էր փակվել Կապույտ բերդում։

5. Ո՞վ էր Աշոտ Երկաթը, ինչպե՞ս նա կարողացավ հաղթել արաբներին: Երբ նա ճանաչվեց շահնշահ:

6. Ներկայացրեք Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի արդյունքները: Բնութագրե՛ք Աշոտ Երկաթին:

Աշոտ առաջին

Հարցեր և առաջադրանքներ

1.Նախարարական ո՞ր տոհմը գլխավորեց Հայաստանի անկախության համար մղվող պայքարը: Վերհիշե՛ք, թե ինչպես վերականգնվեց Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Նախարարական տոհմը գլխավորում էր Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին։ 855թ. Աշոտ Բագրատունին ճանաչվել էր խալիֆի կողմից Հայոց իշխան և սպարապետ։Իսկ արդեն 862թ. ճանաչվեց Հայոց իշխանաց իշխան։Արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը տվեց ցանկալի արդյունք։Եվ արաբները դուրս բերեցին զորքերին։

2.Ներկայացրե՛ք Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու գործունեությունը:

Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի և իր եղբորին նշանակեց սպարապետ։ Եվ իր օրոք Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական,տնտեսական և ռազմական իշխանությունը։Այսպիսով՝ 855 թ. Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։

3.Զաքարիա Ձագեցու գլխավորությամբ ե՞րբ տեղի ունեցավ ժողով և ի՞նչ որոշում կայացրեց այն:

Անկախության վերականգնման գործընթացը: IX դ. երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ: Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը: Անկախությունը վերականգնելու հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը: 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ՝ հրավիրվեց հայ իշխան- ների հատուկ ժողով: Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դի- մել խալիֆայությանը:

4.Ինչո՞ւ Վասիլ I կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը և թագ ուղարկեց նրան:
Բյուզանդական կայսր Վասիլ I-ը, որը հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ: Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին, և այժմ նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին: Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում:

5.Պաշտոնապես ե՞րբ է վերականգնվել Հայոց թագավորությունը:
Ո՞վ և որտե՞ղ օծեց Աշոտին որպես թագավոր։

Խալիֆը 885 թ. թագ է ուղար-կում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր: Այդ փաստը խիստ անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով (885-890 թթ.): Օծումը մեծ հանդիսավորությամբ, օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների մասնակցությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։

6. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Աշոտ I արքան պետության ամրապնդման նպատակով։/

Ղազար Փարպեցի

Ղազար Փարպեցին 5-րդ դարի հայ մատենագիրներից միակն է, որի անձի շուրջ վեճեր կամ առարկություններ չեն եղել հայ բանասիրության ու պատմագրության մեջ։ Նրա կարգախոսը եղել է «պատմության եղելության մեջ ոչինչ չավելացնել և ոչ մի դրվագ չպակասեցնել»։

Ղազար Փարպեցին ծնվել է 440-443 թվականների միջակայքերում Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Փարպի գյուղում / այստեղից էլ Փարպեցի մականունը/։ Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում և այստեղ զբաղվել է եկեղեցական ու կրթական գործերով։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Վահան Մամիկոնյանը հին անշուք եկեղեցու փոխարեն նրա տեղում կառուցել է տվել քարակերտ մի հոյակապ շինություն, իսկ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Հովհան Մանդակունի կաթողիկոսի մահից հետո՝ 490 թվականին, կաթողիկոս է ընտրվում Բաբգեն Ա Ութմսեցին /490-516/։ Նա չի կարողանում հարթել Փարպեցու ու նրա հակառակորդների վեճերը։ Փարպեցին ստիպված հեռացել է Ամիդ (մոտ 490-492 թվականներին), որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը, որը կոչվում է նաև «Մեղադրություն ստախոս աբեղայից»։ Նամակը Վահան Մամիկոնյանին է հասցրել Համազասպ Մամիկոնյանը։ Թվով 80 փաստաթղթից բաղկացած նամակի մեջ Փարպեցին իր տրամաբանությամբ մերկացնում է իր անձը նվաստացնողներին, ցույց է տալիս նրանց տգիտությունը ու նենգամտությունը, ապացուցում իր անմեղությունը։ Նամակը կարդալուց հետո հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։

Ղազար Փարպեցու Ամիդ մեկնելու ստույգ թվականը մեզ հայտնի չէ, սակայն պետք է, որ եղած լինի 490-492 թվականների միջակայքում։ «Պատմություն Հայոց»-ը գրելու առաջարկը պետք է ստացած լինի 493 թվականին, իսկ գրելու համար, առնվազն, պետք էր 3-5 տարի ժամանակ։ «Պատմություն Հայոց»-ից հետո երկար չի ապրում և մահանում է 5-րդ դարի վերջին կամ էլ 6-րդ դարի սկզբին։ Թաղված է Ղազարավան գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը։ Մեկ այլ տվյալների համաձայն թաղվել է Մշո Սբ․ Առաքելոց վանքի բակում։

Երկեր

Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո։ Վահան Մամիկոնյանը աշխատությունը պատվիրելուց բացի Փարպեցուն տվել է գրքի ծրագիրն ու նպատակը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը(428) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թվական) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Մանրամասնորեն նկարագրել է նաև Սասանյաններին ու նրանց վարած դավադիր քաղաքականությունը։ Նրանց վարած քաղաքականության շնորհիվ պարսկական արքունիքին հաջողվում է հայոց մեծամեծերից ոմանց ոտքի հանել Արշակունիների գահակալներ Արշակի, Խոսրովի և մյուսների դեմ։ Նրանք նույն քաղաքականությունն էին վարում նաև հայոց եկեղեցու նկատմամբ։ Սահակ Պարթևից հետո իրար փոխարինում են դավադիր և բանսարկու Սուրմակ Արծկեցին, ասորի կրոնավոր Բրքիշոնու Շամուելը։

Եղիշե

V դարի հայ պատմագրության մեջ իր ուրույն տեղն ունի պատմիչ Եղիշեն, որը հեղինակել է «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին»գիրքը։ Եղիշեի կենսագրական տվյալները հիմնականում չեն պահպանվել։ Եղիշեի մասին որոշակի տեղեկություններ են պահպանվել «Ճառընտիրի» մեջ՝ Անանուն հեղինակի կողմից։ Այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ Եղիշեն Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է եղել, ով հայրենիքում կրթություն ստանալուց հետո անցնում է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու։ Կարծիք կա, որ Եղիշեն Ալեքսանդրիա է մեկնել 434 թվականին։ Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա այդ ժամանակ նա 20-25 տարեկան էր ու հավանաբար ծննդյան տարեթիվը տատանվում է 410-415 թվականների սահմանում։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական և կանոնական, խրատական բնույթի աշխատություններ։Պատմիչն իր կյանքն անց է կացնում Ռշտունյաց գավառի ծովափնյա այրերում, որտեղ էլ 470-475 թվականներին մահանում է։ Նրա գերեզմանը գտնվում է Ոստան գավառում, Վանա լճի ափի Չաղար կամ Չարահան Ս․Նշան վանքում։

Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»։ Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար։ Եղիշեի աշխատության մեկենասը եղել է Մամիկոնյան Դավիթ երեցը։ Սկզբնական շրջանում Եղիշեի պատմությունը կաչվում էր «Վասն հայոց պատերազմին», բայց ինչպես Մանուկ Աբեղյանն է վկայում, հետագայում ավելացվել է նաև «Վարդանայ» անունը։ Հավանաբար, Եղիշեն իր աշխատությունը ավարտել է 458-464 թվականների միջակայքում։ Նրա աշխատությունն ընդգրկում է շուրջ մեկ տասնամյակի պատմություն՝ 440-ական թվականների վերջերից, երբ մահացել էին իր ուսուցիչներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը՝ հասցնելով մինչև 450-ական թվականների սկիզբը՝ մասնավորապես ներկայացնելով հայ-պարսկական իրադարձությունները։ Համաձայն այլ համանման կարծիքի՝ քանի որ աշխատությունն ավարտվում է պարսից Հազկերտ Բ-ին հաջորդած Պերոզ թագավորի 5-րդ տարվա դեպքերով, ըստ այդմ Եղիշեի երկը գրված է մոտ 462-465 թթ։ Հարկ է նշել, որ Եղիշեի աշխատությունը արժանահավատ է այնքանով, որ նա եղել է ոչ միայն դեպքերի ականատես, այլև մասնակից։ Հարկ է նշել, որ աշխատության հեղինակը ոչ թե 449/50 թվականի Արտաշատի ժողովի մասնակից Տեր Եղիշե Ամատունյաց եպիսկոպոսն է, այլ 444/45 թվականի Շահապիվանի եկեղեցական ժողովի մասնակից և քարտուղար՝ դրան երեց Եղիշե Մոկացին, որն այդ ժամանակ Վասակ Սյունու ադենադպիրն էր։ Եղիշեի պատմությունը բաղկացած է համառոտ առաջաբանից՝ ընծայականից «Դավիթ Երեցու Մամիկոնի հայցեալ» ու յոթ եղանակներից (այսպես էր նա անվանում աշխատության գլուխները) և երկու հավելվածներից՝ «Դարձեալ վասն խոստովանող աշակերտաց նոցունց» և «Անուանք նախարարանցն»։ Հավելվածները եղանակներից տարբերվում են զուտ իրենց վկայաբանական բովանդակությամբ։ Ակներև է, որ Ընծայականը գրված է Պատմության շարադրանքից հետո, որտեղ հեղինակն ամփոփել է իր ողջ ասելիքը։

Կորյուն

Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում։ Հստակ հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտներից Վաղարշապատի վարդապետարանում` հայկական առաջին դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նրան տվել է վարդապետի կոչում։ Այնուհետև իր ընկերների հետ ուղարկվել է Հայաստանի գավառները ուսուցչության և քարոզչության։

Կորյունը իր երկում երկու անգամ է հիշատակում իրեն։ Առաջին անգամ հիշատակում է, երբ գավառներում ուսուցչական աշխատանքներ էր տանում։

424թ., հավանաբար Մաշտոցի առաջարկով, ընկերներից Ղևոնդի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս` հունական մատենագրությանն ու հունարենի մեջ հմտանալու, թարգմանություններ կատարելու նպատակով։ Այս հատվածում նա երկրորդ անգամ է հիշատակում իրեն։ Այստեղ նրանք միացել են Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից Հովսեփ Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն, որոնք նույն նպատակով ուղարկվել էին այնտեղ, «…պատահեց, որ մեր Հայաստան աշխարհից դիմեցին, իջան հունական կողմերը մի քանի եղբայրներ, որոնց առաջինի անունը Ղևոնդես էր, և երկրորդը ես Կորյունս էի, և Կոստանդինական քաղաքում մոտեցան, հարեցին Եզնիկին, իբրև ընտանեգույն սննդակցի, և այնտեղ միասին կատարեցին հոգևոր պիտույքի խնդիրը (այսինքն թարգմանության գործը)»։

Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 434 թվականին՝ իրենց հետ բերելով Աստվածաշնչի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկեայի առաջին ու Եփեսոսի (431) տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։

  • Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղյանի, Հայպետհրատ, Երեւան, 1941
  • Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19)։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Ուղղեալ եւ լուսաբանեալ ի Գառնիկ Ֆնտգլեանէ, Երուսաղէմ, տպ. Սրբ. Յակոբեանց, 1930։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի,- «Մատենագիրք Հայոց», հատոր Ա, Ե դար, էջ 229-272։

Փավստոս Բուզանդ

Բուզանդի կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ կա։ Միքայել Չամչյանը, Նորայր Բյուզանդացին, Նիկողայոս Ադոնցը, Մկրտիչ Էմինը, Սեն-Մարտենը և այլոք Բուզանդին նույնացնում են Հայոց կաթողիկոս հույն եպիոսկոպոս Փավստոսին՝ Ներսես Ա Մեծի խորհրդականին։ Կա տեսակետ, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը 4-րդ դարի վերջին գրել է հունարեն, իսկ հայերեն թարգմանվել է 5-րդ դարում։ Ըստ Քերովբե Պատկանյանի Բուզանդը ասորի է եղել և իր երկը գրել է ասորերեն։ Ղ.Ինճիճյան, Հ.Տաշյան, Ս.Մալխասյան, Մ.Աբեղյան, Հ.Գելցեր և այլոք Բուզանդին համարում են հայ։ Ղազար Փարպեցին Բուզանդին համարում է որպես Հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակի, իսկ երկում եղած թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց (ըստ Փարպեցու՝ Հայոց պատմության առաջին գրքի (290-330 թվականների ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է Ագաթանգեղոսը)։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։ Ըստ Ստեփան Մալխասյանի Բուզանդ բառը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին չի պահպանված, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Բուզանդի երկում եղածարտահայտությունից՝ «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է։

ԲՈԻԶԱՆԴԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագիտելիք 

Ցանկ Երրորդ դպրության 

Երրորդ դպրության. Սկիզբ 

Ցանկ Չորրորդ դպրության 

Չորրորդ դպրություն 

Ցանկ Հինգերորդ դպրության 

Հինգերորդ դպրություն 

Ցանկ Վեցերորդ դպրության 

Վեցերորդ դպրություն 

Ծանոթություններ 

Անվանացանկ 

Ագաթանգեղոս

Վարկած կա, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա «Հայոց պատմություն» երկը նա գրել է V դ.- ի 1- ին կեսին:

Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է «բարի հրեշտակ»,  «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:

Իր երկի առաջաբանում հեղինակը ներկայանում է լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ- ի հրամանով գրել իր պատմությունը: «Պատմություն Հայոց» աշխատության հիմանակն նյութը ընդգրկում է չորրորդ դարի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ- ի պայքարը նրանց դեմ, ինչպես նաև Տրդատ Գ- ի կողմից քրիստոնեությունը 301թ.- ին պետական կրոն հաստատելը: Գրքի մեջ զետեղված են նաև դիցաբանական պատմություններ, որոնք հիմնված են իրական պատմական փաստերի վրա: Այս աշխատության մասին առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին:

Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական- գեղարվեստական արժեքը։

Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ 

Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։

Առաջին մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, այս մասում հեղինակը պատմում է Արշակունիների տապալման և Իրանում գահակալված Սասանյանների, հայերի հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև 3- րդ դարի վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների մասին և  գրել է Հռիփսիմյան կույսերի հրաշապատումը:

Երկրորդ մասը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այս մանը մեզ է հասել հայերեն բնագրով, բայց որոշ թարգմանություններում այն բացակայում է՝ հունական, արաբական և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ Այս բաժինն ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որն էլ հիմնականում դրվագներով է ներկայացված: Ավելի մանրամասնորեն ներկայացված է արծարծված Ա. Երրորդության և Արարչագործության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները:

Երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Ագաթանգեղոսն այս գրքում պատմում է հին հայկական հեթանոսական տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների մասին, հայ վերնախավի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին:

Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։

Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։ Պատմության առաջմղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն Է։ Ամեն ինչ բացատրվում Է Աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։ Կյանքը պայքար է լույսի ու խավարի, Աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը ցրվում են Լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ–խոզակերպ Տրդատն ու անհավատ հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր Աստծո միջնորդությամբ և այլն։ Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։ Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։ Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։

Մովսես Խարենացի

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Սեն Մարտենից մինչև Էմինը և Ստեփանեն` հիմնվելով Սամվել Հունիկյանի ժամանակագրության վրա, ենթադրել են, որ Մովսես Խորենացին պետք է ծնված լինի 370 թվականին և մահացած` 490 թվականին, այսինքն 120 տարեկան հասակում։ Անհավանական է 370 թվականը, մանավանդ 120 տարվա հասակը։ Պատմահայրը գրում է, որ 432-437 թվականների ընթացքում Մովսես Խորենացուն ուրիշ ընկերների հետ Ալեքսանդրիա են ուղարկում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը։ Ալեքսանդրիա էին ուղարկվում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այսինքն, եթե Խորենացին ծնված լիներ 370 թվականին, այդ ժամանակ կլիներ 62-66 տարեկան։ Իրականում բարձրագույն կրթություն ստանալու չեն գնում ալևորված մորուքով, այլ գնում են ավելի երիտասարդ տարիքում։ Օտարության մեջ, հեռավոր ու դժվար ճանապարհորդություն կատարելու և ինքն իրեն կառավարել իմանալու համար պետք էր բավական չափահաս ու փորձառու լինել, մտքի թարմություն, սուր հիշողություն և ուսանելու բուռն փափագ ունենալ։ Մարդու այդպիսի հասակը համարում են 22-23 տարեկանը։ Եթե Խորենացին 432-434 թվականներին արտասահման ուղարկվելիս 22-23 տարեկան լիներ, ապա պետք է ծնված լիներ մոտավոր 410 թվականին։

Առաջին հայ պատմիչը Մովսես Խորենացին է, որ փորձում է գրել Հայաստանի ամբողջական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Անհաղթահարելի դժվարությունների հետ է կապված նման մի աշխատանք հաջողությամբ գլուխ բերելը։ Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։

  • Գիրք առաջին-«Հայոց մեծերի ծննդաբանությունը»
  • Գիրք երկրորդ-«Միջին պատմություն մեր նախնիների»
  • Գիրք երրորդ-«Մեր հայրենիքի պատմության ավարտը»

Առաջին գիրքը կազմված է 32 գլխից,որտեղ հայ ժողովրդի կազմավորումից է սկսում Հայաստանի բուն պատմությունը` այն կապելով Հայկի և Արամի հետ։ Առաջին հայ թագավորը, ըստ Խորենացու եղել է Պարույր Սկայորդին։ Հայերի ու հարևան ժողովուրդների ռազմաքաղաքական փոխհարաբերություններին հեղինակն անդրադարձել է առանձին գլուխներով։ Երվանդունիների դինաստիայի մասին ևս արժեքավոր տեղեկություններ է հաղորդում։

Երկրորդ գիրքը, որը կազմված է 92 գլխից ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ) ու Մեսրոպի (440 թ) վախճանը։

Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թվականներ, ապա՝ 475-491 թվականներ), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ Սակայն բացեիբաց Չորրորդ գրքի գոյությունը պետք է մերժել, քանի որ ուրիշ ոչ մի հեղինակ այն չի հիշատակում, ոչ մի հեղինակ նրանից ոչ մի քաղվածք չի անում։

<<Գիրք պիտոյից>>

«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների») ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների)։ Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով։ Դրսևորել է Սուրբ Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն։

<<Ողբ>>

Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է «Պատմություն Հայոց» երկի վերջում՝ որպես եզրափակիչ գլուխ:Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է, որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը։ Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր  առած քաղաքական անկման, ազգային և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը։ Առաջին իսկ պարբերությունը, որով շարադրանքն ստանում է պատկերավոր բնույթ և հուզումնալից ուղղվածություն, արդեն կանխորոշում է հորինվածքի մեջ հետագայում շոշափվող խնդիրների շրջանակը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, տգիտությամբ հաստատվեց չարափառությունը»:Մովսես Խորենացին դառն կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը:Հայրենի գահից անարգաբար վտարված է թագավորը։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվամբ եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից և հովվակցից», մատնվել անտերության։ Չկա ազգին առաջնորդելու ընդունակ գործիչ,երկիրն ընկած է չար ու դաժան թշնամիների ձեռքը. «…Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ,որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում,անտանելի հրամաններ տալիս:… Տները թալանվում են,ունեցվածքները՝հափշտակվում,առաջնորդները շղթայվում են,նշանավոր մարդիկ՝բանտարկվում,դեպի օտարություն են աքսորվում ազնվականները,անթիվ նեղություններ են կրում ռամիկները»։ Հայրենիքին հասած աղետները հեղինակը շաղկապում է իր անձնական ճակատագրին,որ շարադրանքին հաղորդում է ընդգծված քնարականություն. «Այսպիսի վշտից շունչս դեմ է առնում կոկորդիս, մեր հոր կարոտից մաշվում եմ։ Ու՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս…»: Սրանք չարակամ որակումներ չեն, այլ երկրի հարազատ զավակի ցավատանջ հոգուց պոկված ծանր, բայց անկեղծ հառաչանքներ, որ երկար տարիներ կուտակվել են նրա կրծքի տակ՝ հայրենիքի կործանման տխուր գիտակցությունից։

Դասարանական աշխատանք

Հարց 1Կառավարման տեսանկյունից ինչպիսի երկիր էր Հայաստանը։

Հարց 2. Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները։

Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:
Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակու- թյուն ունեին պետական վարչությունները՝ արքունի գործակալությունները։ Թագավորը գործակալությունների ղեկավարներիգործակալների (հա- զարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, թագադիր ասպետություն և այլն) միջոցով կառավարում էր երկիրը:

Հարց 3Ներկայացրեք գործակալությունները, նրանց գործառույթները և տնօրինող նախարարական տոհմերը։

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները:

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշ- տոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները:

Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Գործա- կալությունը ղեկավարում էին Մարդպետունիները:

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողի- կոսին:

Հարց 4 .Ինչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը։

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում:

Հարց 5. Ինչպես էր կազմվում Հայոց այրուձին։

Ռազմական արվեստի հազարամ- յակների փորձ ունեցող Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր: Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին։

Հարց 6.Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։Որքան էր հայոց բանակի թիվը։

< Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահո- վում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ:
Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարար- ները համարվում էին բյուրավորներ, հազա- րավորներ, հարյուրավորներ, հիսնավորներ և տասնավորներ։

Հայոց պատմ — էջ8, Հայ արշակունիներ

Ավատատիրություն

Կառավարման տեսանկյունից ինչպիսինն էր Հայաստանը: 

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միա- պետական

Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները

Նփրկայացրեք գործակալությունները նրանց գործառույթներ և տնօրինող նխարարական տոհմերը

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Այս

պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները:

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշ- տոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները

Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Գործա- կալությունը ղեկավարում էին Մարդպետունիները:

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողի կոսին

Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալու- թյան պարտականությ սնությունը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները

Ինչ էին բովանդակում Գահ նամակը և Զորանամկը  

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում:

Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժո- ղովում, որը հնուց գումարվում էր Բագավանում՝ Հայոց ամանորի` Նավասար- դի տոնակատարության օրը:

Ինչպես էր կազմվում Հայոց այրուձին

Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին. 

Ովքեր էին իրականցնում թագավորական ոստանի պաշտպանությունը, որքան էր Հայոց բանակի թիվը (Առշակուննիների ժամանակ)

Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրունի կոչվող հեծյալ ջոկատները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահո- վում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ:

Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարար- ները համարվում էին բյուրավորներ, հազա- րավորներ, հարյուրավորներ, հիմնավորներ և տասնավորներ