Հհ օրենքի կամավոր աշխատանքի մասին

Հարցեր՝

Ինչ է կամավորությունը

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է
  • 1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:
  • 2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝
  • 1) կնքվում է գրավոր, երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի հետ կնքվող պայմանագրի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին.
  • 2) սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
  • 3. Կազմակերպությունն իր՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողի հետ չի կարող կնքել նաև կամավոր աշխատանքի մասին պայմանագիր նույն աշխատանքի համար:
  • 4. Օտարերկրացու հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը սահմանվում է մուտքի վիզայի ժամկետով, եթե օտարերկրացու համար Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված մուտքի վիզա:
  • 5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելը պարտադիր չէ ակցիային մասնակցելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կամավոր աշխատանքը կատարվում է ոչ Կազմակերպության միջոցով։

  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է
    Կամավորը չունի աշխատավարձ, փոխարենը նա ստանում է աշխատանքային փորձ, որը հետագայում օգնում է իրեն հեշտ գտնել աշխատանք։
  • Ով է կամավորը
    Կամավոր կարող են հանդիսանալ թե օտարերկյա թե քաղաքացիություն չունեցող անձիք։ Կամավոր է համարվում այն անձը, ով իր կամքով ցանկանում է աշխատել։
  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն
    Անչափահասին հարկավոր է իր ծնողների կամ խնամակալի թույլտվություն:
  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը
    Երեք աշխատաքային օրվա ընթացքում։
  • Ով կարող է ներգրավել կամավոր

  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները
  • 1) կամավորի կամքի ազատությունը.
  • 2) կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.
  • 3) կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.
  • 4) կամավոր աշխատանքում խտրականության արգելքը.
  • 5) մարդասիրությունը.
  • 6) մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
  • 7) ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:

  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները
  • 1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.
  • 2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.
  • 3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.
  • 4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.
  • 5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.
  • և այլն։

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք
  • 1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.
  • 2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.
  • 3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով ծախսերի հատուցում.

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն
  • 1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,
  • 2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • 3) հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,

  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք
  • 1) մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր.
  • 2) սույն օրենքով սահմանված կարգով ներգրավելու կամավորների.
  • 3) կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.

  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն
  • 1) մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր.
  • 2) սույն օրենքով սահմանված կարգով ներգրավելու կամավորների.
  • 3) կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվոխ հրարաբերությունները

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

    Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

    Գործատուն իրավունք ունի ինքնուրույն ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր:
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

    Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար:
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի 
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները 

    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի 

    1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 
    3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
    1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 
    2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը. 
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 
    4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը. 
    5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
  • Աշխատանքային արձաակուրդ

    Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր(օր. Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Կանանց տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Աշխատանքի օր, Հաղթանակի տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր, Անկախության տոն, Երկրաշարժի օր)։ 
    Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։
  • Աշխատանքից ազատում

    Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Երեխաների իրավունքները

Հոդված 4.

Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:

Բոլորս էլ ազատության իրավունք ունենք և ոչ ոք չի կարող այն մեզանից խլել։ Իհարկե կան երկրներ որտեղ դա միգուցե նորմալ է և տարածված, բայց ավելի զարգացած երկրներում դա անթույլատրելի է։

Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Բոլորս էլ ունենք մեր անձը և ոչ ոք արժանի չե անմարդկային վերաբերմունքի։ Ոչ ոք չի կարող մեզ նվաստացնել և նսմեցնել։ Մենք յուրաքանչյուրս իրանվունք ունենք մեր անձը պաշտպանելու։ Բայց կան նաև մարդիկ ովքեր իրոք արժանի են պատժի։ Վատ վերաբերմունքի։

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի

    1) Սովորողը իրավունք ունի արտահայտելու իր անձնական կարծիքը։
    2) Սովորողը պարտավոր չէ գերազանց սովորել բոլոր առարկաները։
    3) Սովորողը իրավունք ունի հարգանք ստանալու և թե՛ ուսուցիչների կողմից և թե՛ մյուս սովորողների կողմից։
    4) Սովորողը իրավունք ունի հակաճառել ուսուցչին, երբ ուսուցիչը վատ վերաբերմունք է ցուցաբերում անհիմն պատճառներով։2)Սովորողը պարտավոր չէ սովորել գերազանց բոլոր առարկաները, քանի որ կան սովորողներ ում մոտ չի ստացվում որևիցե առարկա, բայց ստացվում է սովորել մյուսը։ Բայց պարտավոր է յուրաքանչյուրը սովորել իր կարողությունների սահմանում։
    4) Սովորողն իրավունք ունի ուսուցչին հակադարձ պատասխանելու, եթե անհիմն պատճառով վատ վերաբերմունքի է արժանացել, քանի որ բոլորն անհատ են, երեխա, սովորող, ուսուցիչ և վիրավորել մարդու անձը (անիմաստ) մարդկային չէ։
    • Սովորողը պարտավոր է1) Սովորողը պարտավոր է փոխադարձ հարգանք ցուցաբերել ուսուցչի հանդեպ։
      2)Սովորողը պարտավոր է կատարել իրեն հանձնարարված տնային առաջադրանքները, այլապես համապատասխան կրթություն չի ստանա։
      3)Սովորողը պարտավոր է հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին․
      4)Սովորողը պարտավոր է լինել պարտաճանաչ, հաճախի դպրոց ճիշտ ժամանակին, և դուրս գալ դպրոցից ճիշտ ժամանակին։

Հոդված 20

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) Ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) Ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) Անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.․

4) Ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

5) Մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

6․) Պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

7) Ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

8) Ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

9) Ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

10) Օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) Կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) Ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) Հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: