Կարդում ենք Սահյան

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

ՄԱՅՐԱՄՈՒՏ/ԺԱՅՌԻՑ ՄԱՍՈՒՐ Է ԿԱԹՈՒՄ։ ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՍԱՀՅԱՆ

ՊՏՈՒՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ “ՊՏՈՒՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ”

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ “ԵՍ ԿՈՒԶԵԻ”

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    Այս բանաստեղծությունը պատմում է նրա մասին թե ամպթոպից հետո ինպես է ամեն ինչ ծաղկում։ Երկինքն ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ, ծաղիկներն ավելի վառ և թարմ։ Կարծես թե սարերն ու ձորերը ավելի մեց ու խորն են թվում, ավելի կանաչ և իսկական։ “Բարի է լինում արևն ավելի”, այսինքն արևն ավելի պայծառ և ջերմացնուղ է դառնում։
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

    Կապույտ երկինք
    Կանաչ խոտ
    Ճերմակ շուշան
    Կարմիր կակաչ
    Դեղին մեղրածաղիկ
    Բարձր սար
    Խորը ձոր
    Արձակ տափաստաններ
    Խոնարհ ծառեր
    Բարի արև
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Կրնվում է “ավելի”-ն և “ամպրոպից հետո”-ն։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

  • “Ամպրոպից հետո
  • Բարի է լինում արևն ավելի,
  • Եվ մենք ավելի սիրով ենք իրար
  • Բարի լույս ասում։
  • Ամպրոպից հետո աշխարհը և դու
  • Հասկանալի եք լինում ավելի…”

    Իմ կարծիքով ամպրոպը ներկայացված է որպես, ինչ որ դժվար և տղուր շրջան, որից հետո երկինքն ավելի կախույտ է թվում, խոտն ավելի կանաչ, արևն ավելի պայծառ և այլն։ Կարծես թե ամպրոպը մարդու ցավը, վատ տրամադրությունը, իր եհտ տանում է։ աշխարհը մաքրում է։
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
    “Ծառերն ավելի խոնարհ են լինում” ծառերն իբև թե խոնարհվել են, իջել։
    “Բարի է լինում արևն ավելի” արևն ավելի պայծառ և շողշողուն է դառնում ամպրոպից հետո։
    “Ամպրոպից հետո աշխարհը և դու
  • Հասկանալի եք լինում ավելի…”, իսկ այստեղ ասվում է, որ ամպրոպից հետո, կարծես թե ամեն ինչ ավելի պարզ և մաքուր է թվում, թե մարդիկ թե աշխարհը։



Մայրամուտ/Ժայռից մասուր է կաթում։ Կարդում ենք Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
  • Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
  • Իմ ամենասիրելի օրվա պահը երևի երեկոն կամ գիշերն է։ Ես առավոտվա մարդ չեմ (Morning person)։ Ես սիրում եմ ուշ երեկոյան զբոսնել քաղաքով կամ երգ լսել։ Առավոտը չեմ սիրում։ ավելի շատ մութ, հով և հանգիստ երեկոներ եմ սիրում։

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Առուն բարի է այնպես,
  • Հասկանալի է այնպես,

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
    Ժայռի վրա  մասուր է աճում:
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Առուն ինչպես կլռի,

Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Չափազանցություն
  5. Նվազաբերություն


Պտուղդ քաղող չկա

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Իմ կարծիքով Համո Սահյանի պոեզիան գրեթե բոլորին շատ հոգեհարազատ է։ Նրա բանաստեղծությունները նաև շատ պարզ և հասկանալի են։ Նա ունի ինձ հոգեհարազատ բազում գրեր։ Մեկ մեկ նույնիսկ զարմանում եմ թե, ոնց կարող են իր գրացները ասքան համնկնել իմ ապրումների և իմ իրավիճակի հետ։ Կարդալով Սահյանի պոեզիան ինև ավելի մոտիկ եմ զգում իմ հայրենիքին։ Չգիտեմ ինչպես բացատրել։ Ինձ միտեսակ ավելի հայ եմ զգում։

Կարդում ենք Չարենց

Աղբյուր 1
Աղբյուր 2
Աղբյուր 3

Չարենցի ծննդավայր՝ Կարս

«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Սուրբ Առաքելոց Եկեղեցին, որը կառուցվել է տասներորդ դարում, գտնվում է Կարս բերդի ստորոտին: Այն միակ հայկական եկեղեցին է պահպանված Կարսում:

Տաճարը հավանաբար կառուցվել է 932-937 թթ.: Այն եղել է Բագրատունյաց տոհմի Աբբաս I-ի թագավորի տաճարը, քանի որ նա տեղափոխել էր մայրաքաղաքը Կարս: Սակայն, 1579 -ին թուրքերն այն վերածում են մզկիթի և վերանվանում Քումբեթ-Ջամի: 1877թ. մինչև 1919թ., ռուսական բանակի կողմից Կարսի գրավումից հետո, տաճարը օգտագործվում է որպես Ռուս ուղղափառ եկեղեցու կառույց: Քաղաքում թուրքերի հայտնվելու պես շենքը երկար ժամանակ օգտագործվում է որպես բենզինի պահեստ: 1970թ. այստեղ բացվում է թանգարան, իսկ 1998թ.-ից` կրկին մզկիթ:

Եկեղեցու բազային գմբեթին խաչը փոխարինելով կիսալուսնով և նախագահի բարձրախոսի տեղադրմամբ այն արտաքնապես վերածվում էր մզկիթի: Պահպանվում էին պատերին փորագրված զարդախաչերը ու գմբեթի տասներկու առաքեալների պատկերները, սակայն ոչ մի տեղ չի երևում հայերեն գրեր, որոնք բնորոշ են Բագրատունիների դարաշրջանի հայկական տաճարներին: Ամենայն հավանականությամբ դրանք ոչնչացվել են թուրքերի կողմից:

Կարինե Քոթանճյան

Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում: 1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն:

Թումանյանի կյանքի անասան օրենքը

Հարցեր և առաջադրանքներ 

Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»:
Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Ես խաղաղ եմ, երբ միայնակ եմ։ Տանը, երբ բարդ օրվանից հետո գալիս եմ տուն և տանը մարդ չկա։ Իմ ծաղաղությունն ու հանգստությունը իմ միայնակության մեջ է։ Որտեղ որ ես միայնակ լինեմ, խաղաղ ու հանգիստ եմ։

Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
Ազնիվ, բարի, ներողամիտ, մեծապատիվ, իմաստուն։

  • Ո՞րն է   քո կյանքի անսասան օրենը:
    Իմ կյանքի անսասան օրենքն է, ոչմեկին չթողնել քեզ նվաստացնեն, ծաղրեն։ Ոչմի տղայի կյանքում “հնազանդ” չլինել։ Ոչ մի դեպքում ուրիշի վստահած գաղտնիքները ուրիշներին չպատմել։
  • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
    Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։
  • Ինչպե՞ս էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:
  • Նա ասում էր, որ ոչ մի չարություն չէր զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր իրեն խաբել էին և բանտ էին ուղարկել։ Նա նաև ասում էր, որ բարությունը վերջում հաղթում է։ Ես այդքան էլ համամիտ չեմ նրա խոսքերի հետ, որովհետև միշտ չէ, որ այդպես է լինում և պետք չէ միշտ լինել բարի և ոչինչ չանել։
  • Բնութագրիր ինքդ քեզ:
    Մի քիչ կոնֆլիկտային ու ագրեսիվ, ազնիվ, արդար, բարի


Թմկաբերդի առումը

Շահը շատ երկար ժամանակ է ինչ կռվում էր Թաթուլի հետ և որոշեց ուրիշ ձեվով նրան վնասել։ Նա փորձեց գրավել Թմբկաբերդի տիրուհու սիրտը և իր աշոյղի շնորհիվ փոխանցեց րնա զգացմունքների մասին։ Թմբկաբերդի տիրուհին ապշած էր և վախենում էր Թաթուլին դավաճանելուց, բայց օրերից մի օր Շահի հարստության առջև չդիմացավ։ Նա բացեց դարպասները և Շահի զորքը ներխուժեց թմբկաբերդ և սպանեց թե Թաթուլին թե մնացածին։ Վերջը այդ ամենից հետո, Շահը մտքերով ընկավ և հասկացավ, որ եթե նա Թաթուլին դավաճանել է քանի որ իրենից ավելի հարուստին է գտել։ Ապա նրանից հարստնել գտնվի և նույնը կլինի Շահի հետ։ Թմկաբերդի Տիրուհին շատ խիստ պատիժ կրեց Շահի դահիճի կողմից։

Թումանյան։ Ձեվն ու հոգին

Այս հատվածն ասում է, որ ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Օրինակ՝, եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։ Դերասան ասելով, կեղծ բեղերով մի անլուրյ և միշտ սոված մարդ։ Տերտեր ասելով, մի սեվ լայն հագուստով, և երկար մորուքով տղամարդ։ Ով եթե ավետարանը փչացնի- ոչինչ, բայց կյանքում իրավունք չունի մորուքը սափրելու։ Կարծես թե այդ մորուքի մեյ են մարդիկ հոգի տեսնում։ Դպրոց ասելով մարդիկ պատկերացնում են մի շենք, որից բոլորը զզվում են, ուսուցիչներ, որոնց նույնպես չեն սիրում շատերը ու աշակերտներ։ Կարճ ասած գլխավորը պատերն են, ոչ թե հոգին կամ իմաստը։ Եվ այդպես նաև մարդկանց հետ է։ Հիմա բոլորը նայում են արտաքինին, գեղեցկությանը։ Մարդկանց գրավում և ձգում է այն, թե նրանց դիմացինի քիթը գեղեցիկ լինի, նիհար լինի, ինչվոր դեֆեկտ չունենա, խնամված լինի։ Իսկ տգեղ, որոշ ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեցող, մեծ ծուռ քթով, փակված մարդու հետ ոչ շատերըն են ուզում շփվել։ Բայց վերջում պարզվում է որ այն գեղեցիկ և խնամված աղջկա հոգին վատն է։ Նրա մարդկային արժեքներն են վատը։ Նա դատարկ է, նրա հետ զրուցել չի լինում։ Ինչը չենք կարող ասել տգեղ աղջկա մասին։

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…


Վերլուծություն


Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ հեղինակը փորձում էր փոխանցել իր կարճատև սիրո պատմությունը։ Կարոտ և որոնում. Բանախոսը խոստովանում է իր սերը և բացահայտում, որ նա անընդհատ փնտրում է սիրելիին, ինչը ցույց է տալիս նրա ներկայության խոր կարոտն ու ցանկությունը: Այս որոնումը տարածվում է դեպի երազանքների տիրույթ: Կարծես թե նրանք մի փոքր պատմություն ունեին, հետո աղջիկը հեռացավ և տղան ամիսներ շարունակ չեր կարողանում այդ աղջկան մտքից հանել։ Այդ փոքր պատմությունը վերածվեց մի մեծ կախվածության։ Երբ ամեն անգամ նա տանից դուրս գալուց հույս ունի հանկարծակի հանդիպել այդ աղջկան։ Անընդհատ աչքերով որոնում է այնտեղ որտեղ նախկինում հանդիպում էին։ Տղան այդպես էլ շարունակում է կարոտել և ուրտեղ ել, որ չլինի, մտքերով նրա հետ է։