Դասարանական աշխատանք/180֊185

181. Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Մի անգամ կրիան և նապաստակը որոշում են մրցել իրար հետ և տեսնեն,թե ով է իրենցից արագավազը։Հանդիպման վայրը որոշեցին ու սկսեցին մրցել։Նապաստակը վստահ լինելով,որ ինքը պետք է հաղթի ,ճանապարհի կեսից որոշեց քնի,իսկ կրիան եկավ հասավ քնած նապաստակին ու հաղթեց։Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

182.կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան դնես):

Երբ, քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց,ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ,որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է,որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն,որ ձու կուլ տալու սովորություն ուներ ,մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին ,որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը ,որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է ՝թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան ,երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա ,Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սւոտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը՝ հանկարծ լսեց ,հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ՝ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

183. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես՝

Մի անգամ ես գնացել էի ինձ համար անծանոթ մի քաղաք։Այդ քաղաքն Մոսկվան էր։Այնտեղ ամեն ինչն ինձ համար մի քիչ տարօրինակ էին։Բնակելի շենքերն շատ գեղեցիկ էին,իսկ ռեստորաներն ,խանութներն ու այլ կառույցներն արտակինից շատ հասարակ էին։Ես մի անգամ գնացի մի շատ մեծ առևտրի կենտրոն ու վորոշեցի զբոսնել մենակ։Քայլելով առաջ ես չհասկացա ինջքան եմ գնացել ու շուրջս բոլորն օտար էին ։Ես փորձում էի ճանապարհ գտնեի բայց խուճապն ինձ թույլ չէր տալիս սկզբում։Որոշ ժամանակ անց ես ինձ հավաքեցի ,շատ արագ կողմնորոշվեցի ու սլացա առաջ։Այս պատմությունն պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
184. Ընդգծված բառակապակցությունները նախադասությունների վերածի՛ր:
Օրինակ՝ Չնայած փոքր չափերին՝ ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմությու:- Ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն. Չնայած որ փոքր են չափերը:
Հոր հեռանալուն պես աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց. քսեց տղայի վերքերին: Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
Այդ պատմությունն իմանալով՝ մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
Պտմություն իմանալուն պես՝ մարդիկ սկսեցին կարեկցել նրան։
Դուրս գալով անտառից՝ շշմած կանգ առավ:
Երբ անտառից դուրս եկավ,շշմած կանգ առավ։
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, բարձրացավ քարափով:
Օջախի մոտ նստած կինը թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող:

185. Ըստ օրինակի՝ տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր:
Օրինակ՝ աղջիկ-բացի աղջկանից, բացառությամբ աղջկա:

Ընկեր-բացի ընկերոջից բացառությամբ ընկերոջը։
կին-բացի կնոջից բացառությամբ կինը
Արման-բացի Արմանից բացառությամբ Արմանը
տեր-բացի տիրոջից բացառությամբ տերը
մարդիկ-բացի մարդկանցից բացառությամբ մարդկանց
տղաներ-բացի տղաներից բացառությամբ տղաները
կինո-բացի կինոից բացառությամբ կինոն
արվեստ-բացի արվեստից բացառությամբ արվեստը
վարդեր-բացի վարդերից բացառությամբ վարդը
մեղու-բացի մեղվից բացառությամբ մեղուն։

Ստացված բառակապակցություններից մի քանիսով նախադասություն կազմի՛ր:

Բացի ընկերոջից բոլորի հետ մտերիմ էր։
Բոլորը եկել էին ինձ շնորհաորելու բացառությամբ Արմանը։
Բացի արվեստից նա ուրիշ հետաքրքրություններ ուներ։

դասարանական աշխատանք/161-175

Գլխակեր — ուտել
Հեռագնաց — գնալ
Զուգընթաց — ընթացք
Սրճաղաց — աղալ
Հեռուստացույց — հեռանալ
Աստեղածին — այստեղ
Անվանակից — անուն

-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։ Մի գունատ տղա հարցրեց, թեորն էր աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։

-Հա՛, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փոցոցը գտնվում է Երևանում։ Չարենցը մի քիչ լռելուց հետո ասաց, որ շատ փողոցներ է տեսել, բայց ամենագեղեցիկ փողոցը գտնվում էր Երևանում։

-Նայիբի Քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև․․․այնտեղ ապրում է իմ սիրած աղջիկը։ Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի Քուչեն ամենալավ փողոցն է , քանի որ այնտեղ ապրում էր իր սիրած աղջիկը։

Քնած առյուծի մարմնի վրայով մի մուկ վազեց: Առյուծը զարթնեց, բռնեց նրան և, այն է, ուզում էր խժռել, բայց մուկը խնդրեց բաց թողնել իրեն՝ հավատացնելով, որ բարությամբ կհատուցի իր փրկության համար: Առյուծը քահ-քահ ծիծաղեց ու բաց թողեց նրան:

Բայց, շատ չանցած այնպես պատահեց, որ առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրան պարանով կապկպեցին ծառին: Մուկը, լսելով, նրա հառաչանքները, իսկույն ևեթ վազեց, կրծեց պարանը և ազատեց նրան՝ ասելով.

-Այն ժամանակ դու ծիծաղեցիր ինձ վրա և կարծես թե չհավատացիր ինձ, իսկ հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել լավության համար:

Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով:

-Նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ես եմ, այլ հողմը, որը թռչում էր իմ վրայով,-ասաց նավաբեկյալին ծովը։

Շունը գայլին հարցրեց, թե ի՛նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած՝ եկել է նրան փախցնելու:

-Ինչ ես անելու մի ամլիկ գառին, որ բան ու գործ թողած՝ եկել ես նրան փախցնելու,-հարցրեց շունը գայլին։

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի։

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ ի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի,-ասաց գյուղացին որդիներին։

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի ետևից ընկնելով կյանքն է կորցնում:

-Որսի ետևից ընկնելով կյանքս եմ կորցնում,-շների ճանկն ընկած, շատ ափսոսանքով ասաց գայլը։

Նավակն արդեն մոտեցել էր զբոսաշրջիկին:
Սա պատմություն էր այն մասին, թե ինչպես նրանք հանդիպեցին
Արդեն շատ հեռու եք փողոցից:
Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր գրավեցին երկիրը:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Ծխելու վատ կողմերը և ծխախոտի արգելումը

Ա. Ծխելու վնասակար լինելու մասին բավականին շատ փաստարկներ կան: Սակայն շվեյցարացի բժիշկները ևս մեկ լուրջ փաստարկ են բերում: Նրանք շատ բաներ են հայտնաբերել և պարզել տարբեր ձևերով: Նրանք պարզել են, որ չծխողները ավելի երաժշտական լսողություն ունեն, քան նրանք ովքեր ծխախոտի գերի են: Նաև ծխելն ու երաժշտությունն անհամատեղելի բաներ են:

Բ. 1992 թ-ին Բարսելոնի խաղերի կազմակերպիչները ամեն ինչ անում էին, որ դա լիներ առանց ծխախոտի ծխի: Որոշվել է ծխախոտ չվաճառել այն վայրերում, որտեղ մրցույթ պետք է լիներ մրցույթը: Նաև ծխախոտի գովազդը արգելված է:

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլաղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:

Մոտ վեց հազար տարի առաջ աղավնիները ծառայել են Ֆրանսիայում բնակվող եվրոպացիներին։ Այդ ամենը պարզվել է հնագիտական պեղումներից։

Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալիհիշողությամբ:

Աղավնիները օժտված են հիանալի հիշողությամբ։ Դա գիտնականներն են փորձերով պարզել։

Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը  հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող մտքից:

Մարդը կտրվում է իրեն անհանգստացնող մտքից, երբ հյուսում է։ Դա լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցն է:

Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկանվիճակը:

Մարդու ստորագրությունը արտահայտում է նրա հոգեկան վիճակը։ Դա պարզել են Ամերիկյան համալսարանի հոգեբանները։

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:

—Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:

2.Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են:
Մեծ մասի դռները կանաչած մի քանի քարափոր մարագներ կային։

3.Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Քարանձավների միջով անցնելիս շունչը պահում էր։

4.Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Գյուղ չհասածբոլորը գիտեին նրա հետ պատահածը։

  1. Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
  2. Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
  1. Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին
    Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
  2. Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
    Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար։
  3. Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
    Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա։
  4. Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
    Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
  5. Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
    Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
  6. Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
    Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը։

Հպարտանալ — ընկերներով, քրոջով, հողով, ջրով
Կարոտել — ծնողներին, ընկերներին, արևին, քրոջը, հողին, ջրին
Սիրել — ծնողներին, քրոջը, հայրենիքը, արևը
Մտաբերել — հողը, ջուրը, արևը

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու  ամբողջ երեկո  սահեց չմուշկներով ու  միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել : Առաջին օգտագործողն  էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էրպարահանդես ու  ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու  միաժամանակ ջութակ էր նվագում :Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր  փակագծերի առաջին բանաձևերը,  մյուս անգամ՝երկրորդները:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն են տալու: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Ստույգ կատարելի գործողություն

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

Ենթադրական

Կապույտ -երկնագույն, լազուր, ինդիգո, լաջվարթ, լուրթ

Կարմիր-ալ, բոսոր

Կանաչ-փիրուզագույն

Հարցարան 5

սահմանական

Փղեր. Նրանք հայտնի են իրենց անհավատալի հիշողությամբ՝ հաճախ հիշելով ջրի աղբյուրների վայրերը կամ տարիներ առաջ անցած ուղիները: Նրանք նաև դրսևորում են բարդ սոցիալական վարքագիծ և սգում իրենց մահացածներին:

Ա․ շուն-գոյական, եզակի, ուղղական հոլով, ա ներքին հոլովում, որոշյալ
Բ․ կացան-գոյական, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
Գ․ շնչառություն-գոյական, ա ներքին հոլովում, ուղղակի հոլով որոշյալ
Դ․ հորեղբայր-գոյական, եզակի, ո ներքին հոլովում ուղղակի հոլով, որոշյալ

ա․ուրախացա-սահմանական եղանակ, դրական, եզակի, առաջին դեմք, ներկա
բ․վազում էի-սահմանական եղանակ, դրական, եզակի, առաջին դեմք, անցյալ
գ․թռավ-սահմանական եղանակ, դրական, եզակի, երրորդ դեմք, ներկա
դ․լսում եմ-սահմանական եղանակ, դրական, եզակի, առաջին դեմք, ներկա

սվսվալով-սվսվալ+ով

ա․ ու
բ․ թե

թույլ խշխշոց
խաղաղ շնչառություն


Դրվել է ստորակետ, որովհետև ենթական փոխվել է

ծառներ


Խաբեություն, սրբագրիչ, դարբնոց,համբերություն

այո

սխրագործ-ություն

Ծնկաչոք

ա-ծնկել
բ-չոքել

20.խոնարհել-խոտորվել

21.նրբագույն

22.Ինչ որ բան է անում,որևե բան էր անում։

23.կապ

24.որպեսզի,քանի որ

25.Պատճառ

26.նպատակ

27.Ուղղական-ականջներս

Սեռական-աղբյուրի

Տրական-գրքին

Հայցական-հորյեղբայրը

Բացառական-Ճանապարհից

Գոռծիական-մատներով

28.

1-դեմք-Ես-իմ-ինձ-ինքս

2-դեմք-դուք,ձեր

3-դեմք-նա

29.3 նախադասություն

30.5-րդ

31.1-ին-թե

2-սակայն

32.ներհակական համադասական շախկապ

33.ներքին մենախոսություն

34.ներհակական

35.2 բաղադրիչ

36.ոչ

37.խոսակցական

Դասարամական աշխատանք/150-155

151.Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները մեկական նախադասություն դարձրու, մի նախադասություն էլ հանիր և տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր:

<<Ալոն>> աշխարհում ամենատարածված բառերից է, այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ և հետաքրքիրն այն է, որ <<ալոն>> նշանակում է <<լսում եմ>>: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ:

152.Տեքստում վաղուց, մինչև հիմա, վերջերս, այժմ բառերը համապատասխանաբար միշտ, մինչև այդ օրը, մի անգամ, այդ ժամանակ բառերով փոխարինիր: Գրիր (կամ ընդգծիր) այն բայերը, որոնք դրանց հետ փոխվեցին:

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին միշտ հուզել է այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել: Բայց մի անգամ մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծվել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:

Մինչև այդ օրը այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:

153.Տեքստը փոխադրիր՝ ուղղակի խոսքեր ավելացնելով:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտարարեց, որ հայտնաբերել է նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

154.Ընդգծված բառակապակցությունները նախադասության մեջ գործածիր տարբեր դիրքերում ու կետադրիր:

Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Գյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծին ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:
Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած:

155.Սխալ կազմված պատճառական ձևերը դուրս գրիր և ուղղիր:

Վախեցնել տալ-վախեցնել, խոսել տալ-խոսեցնել, բարկանալ տալ-բարկացնել, համոզեցնել-համոզել, ապրեցնել տալ-ապրեցնել, ներեցնել-ներել, փրկեցնել-փրկել, նախանձել տալ-նախանձել, թվացնել-թվալ, փայլեցնել-փայլ տալ, բանեցնել տալ-բանեցնել, հայտարարել տալ-հայտարարել, անել տալ-անել, ցավեցնել տալ-ցավեցնել, ափսոսել տալ-ափսոսեցնել, սիրել տալ-սիրեցնել, մտածեցնել-մտածել տալ, ճանաչեցնել-ճանաչել տալ, պայթեցնել տալ-պայթեցնել, խեղդել տալ-խեղդել:

156.Նախադասությունն ընդարձակիրէ հերթով նախադասության ամեն մի բառին ավելացնելով լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն:

Ճերմակ աղավնին իր տիրոջը հավատարիմ է:

19-րդ դարում այստեղ բնակվող հնդիկներն են իրենց ջանքերով կառուցել այդ ահռելի քաղաքը:

Խաղաղ օվկիանոսի կղզիներում բնակվբող Ինկերն արհեստական փոքր կղզիներ են սարքում սատկող ջրագռավների համար:

157.Նախադասություններին ավելացրու ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն. կետադրությանն ուշադրություն դարձրու:

Անծանոթ առարկայի վրա թափով ինչ-որ դուռ բացվեց:

Տղաները շատ բարեհամբույր կերպով ողջունեցին հյուրին:

Կայծակի և ամպրոպի ձայների հետ մեկտեղ անձրև էր գալիս:

158.Փակագծերում տրված դարձվածքները գրիր հոմանիշ բառերի փոխարեն և համեմատիր տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Շատ հետաքրքիր է թիթեռներին հետևելը: Նրանք <<լրիվ կերպարանափոխությամբ>> զարգացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից անմիջապես փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է ստացվելու, բոլորովին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է <<ծնվելու>>: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ ուտում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են հայտնվում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. Թիթեռը թռիչքի է նախապատրաստվում: Եվ ահա հարսնյակն սկսում է շարժվել: Թաղանթը պատռվում է և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը ու թիթեռը դուրս է սողում:

Շատ հետաքրքիր է թիթեռներին վրա աչք պահելը: Նրանք <<լրիվ կերպարանափոխությամբ>> առաջ գնացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից տեղն ու տեղը փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է դուրս գալու, բոլորովին նման չէ թիթեռի: Հավատալն ընծայելն անգամ խելքին մոտ չէ, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է լույս աշխարհ գալու: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ փորները լցնում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են լույս ընկնում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. թիթեռը թռիչքի նախապատրաստություն է տեսնում: Եվ մեկ էլ տեսար հարսնյակն սկսում է շարժվել: Թաղանթը պատռվում է և մաս-մաս հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը ու թիթեռը դուրս է սողում:

159.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները դարձրու բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Advertisement

Կարդալուց հետո կհասկանաք իմաստը:

Արդեն որոշել եմ անելիքս:

Վաղուց գիտեր գաղտնիքը:

Բռնակալները սպանում են դավաճաններին:

Ծերուկը նկատեղ որսորդին:

Նավաստին փնտրում էր հեռադիտակը:

160.Տրված նախադասությունը համառոտիր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր: (Ստացածդ յուրաքանչյուր նախադասության մեջ ի՞նչն է կարևորված):

Արևը մայր էր մտնում:

Աղավնիները արևի շողերից տաքացել էին:

Աղավնիները պարծենում էին:

Աղավնիները լայն բացեցին թևերը:

Աղավնիները խոնարհվեցին:

Աղավնիները պտտվում էին:

Աղավնիները տարօրինակ բամբ ձայն էր էին արձակում:

Աղավնիները պարծենում էին գեղեցկությամբ:

Այս նախադասություններում կարևորված են ենթական այսինքն՝ աղավնին և ստորոգյալը այսինքն այն գործողությունները որոնք աղավնիները կատարում էին:

Դասարանական աշխատանք/140-150

141. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վեր- նագիր և գրելով։

Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.

  • Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:՛

Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական:

Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելե[ու: Պաշտոնյա ըն- կերր բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.

  • Թե որ ես քեղ ճանաչում եմ. էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՜-չկա՜ աթոռիդ ձայնն է էսպես դմբդմբում:

    Որքան մարդը պաշտպանված է, այքան մեծամիտ է։/’

142. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՜ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել. շռայլել, թեքվել, կարգել, հո- շուոհլ, վատնել, խլել, կքվել, քամու ն տալ, բզկտել, կորզել, ծ վատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվնլ, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանար ծռվել:

Իջնել, խոնարհվել, կռանալ, թեքվել, կքվել, ճգվել։

Սահմանել, կարգել, հաստատել, որոշել։

Հափշտակել, խլել, կորզել, շորթել, գողանալ։

Շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսե

Բզկտել, ճկվել, պատառոտել, զգզգել, ծռվել։

143.Երեքական նախադասություն կազմիր որպես (ի՞նչ) և որպեսզի (ի՞նչ անի) կաղապարներով:

Որպես կանոն պետք է մարզահագուստով հանդես գար:

Ներկայացավ որպես պաշտոնյա:

Ամենատգեղ աղջկան ընտրեցին որպես հաղթող:

Շատ արագ էր վազում, որպեսզի հասնի մրցակցին:

Երկար վազեց, որպեսզի շուտ նիհարի:

Համեղ բաղադրատոմս էր գրել, որպեսզի ընթրիքի համար ուտեստ պատրաստի:

144.Նախադասություններն ընդարձակիր ընդգծված բառերին ավելացնելով լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն:

145.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառով փոխարինիր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից: Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար ապաստան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատելը փրկում է քաղաքաբնակներին. Օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

146.Որտեղ պետք է՝ դիր ստորակետ:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հիվիկը և զբողնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկ չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

147.Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմիր: Փորձիր բացատրել՝ ստորակետը նախադասության այս կառույցներում ի՞նչ դեր ունի:

148.Այնպիսի պատմություն գրիր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի:

149. Բարձրաձայն կարդա՛ ու հնչերանգով ցո՛ւյց տուր՝ նախադասությունների կետադրական տարբերությունը: Կետադրական օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ապարդյուն որոնելով բոլոր մետաղները ոսկի դարձնող փիլիսոփայական քարը, ալքիմիկոսները հայտնաբերեցին ֆոս- ֆորը, ազոտաթթուն և ճենապակին։

Ձեռքի խեցիով մերթ ահեղագոչ ու մերթ մեղմ մեղեդիներ հնչեցնելով՝ ձկնապոչ Տրիտոնը շրջում էր՝ ծովերում:

Բ. Ալքիմիկոսները հայտնաբերեցին ֆոսֆորը, ազոտաթթան և ճենապակին՝ ապարդյուն որոնելով բոլոր մետաղները ոսկի դարձնող փիլիսոփայական քարը:

Ձկնապոչ Տրիտոնը շրջում էր ծովերում՝ ձեռքի խեցիով մերթ է ահեղագոչ ու մերթ մեղմ մեղեդիներ հնչեցնելով։

Գ. Ալքի, կոսները, ապարդյուն որոնելով բոլոր մետաղնե- րը ոսկի դարձնող փիլիսոփայական քարը, հայտնաբերեցին ֆոսֆորը, ազոտաթթուն և ճենապակին:

Ձկնապոչ Տրիտոնը, ձևոքի խեցիով մերթ ահեղագոչ ու մերթ մեղմ մեղեդիներ հնչեցնելով, շրջում էր ծովերում:

150.Նախադասությունն ընդարձակիր՝ ինչի՞ց կամ ինչո՞ւ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Երգի տնային աշխատանքը կատարելու համար ձայնը գլուխը գցած անիմաստ երգում էր:

Այս ինչ է պատահել եկել ես մեր քաղաքը:

Նավաստին մի քիչ հանգստանալու համար վայրկյանական հայտնվեց նավի նավամբարում:

Մոր հարցից նա կարծես թե մի քիչ շփոթվեց:

Դասարանական աշխատանք/130֊140

131․ Տեքստից հանիր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝

ա) մարդու և նրա բնույթի մասին

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն:

բ) ստեղծված նոր սարքի մասին

Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

132․ Կետերը համապատասխանաբար փոխարինիր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով։

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի։

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին։

Որպիսի անակնկալ․ քեզ բոլորովին չէինք սպասում։

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը։

Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկ, որպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս։

Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխառնվի, սուսուփուս դուրս եկավ տանից։

133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը։

ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ․

բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան

Միանում է ա հոդակապը։

134․ Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրիր։

Ա․ Փարվել, գրկել, բռնել

Բ․ Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն։

Փարվել երեխային, գրկել աղջկան, բռնել թևը։

135. Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմիր։

Թեկուզ նրան ոչ ոք չեր հավատում, այնուամենայնիվ նա չհանձնվեց։

Թեպետ , սակայն ։

Չնայաց , բայց ։

Թեև , բայց և :

136.Տեքստը կարդա և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրիր, որ հավաստի հնչի (փորձիր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի <<փաստաթուղթը>> մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. <<ստորագրել են>> եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

137.Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառական դարձրու:

Իմանալ-իմացնել, իմաց տալ, բարկանալ-բարկացնել, տեսնել-տեսնելու տալ, զգալ-զգացնել:

138.Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրիր, գրիր կետերի փոխարեն և պարզիր՝ որ բառն է թելադրում ընտրությունդ:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչու պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնագետ կոշկարար, որն իր համար հնարեց բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշշիկներն էլ այդպես կարել:

Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն <<Մշո ճառընտիր>> գիրքն է, որ պատրաստել են արջառի ու իրինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ուներ և մոտ երեսուներկու կիլոգրամ էր կշռում: Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:

Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում:

139.Տեքստը փոխադրիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:

Երբ ճերմակ նապաստակները քննարկեցին և հասկացան, որ իրենք են աշխարհի ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, խորը և վտանգավոր լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ ճահճոտ  լճափի կանաչ գորտերը նրանք փոքր ոտքերի խուլ թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենապոր տեղը՞ Մի անխելք նապաստակ ասաց.

-Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ էլ կան:

140.Ընդգծված բառերով նախադասությունները թևափոխիր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի բարեկամ է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Դասարանական աշխատանք/120-130

121.Զույգ նախադասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու՝ քանի ձևով կարող ես:

Երբ օրերը կարգին տաքացան, գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից:

Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք, որովհետև ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում չնայած անձրևը արդեն դադարել էր:

Եթե բոլորը քեզ նման մտածեին աշխարհն այսպիսին չէր լինի:

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք:

122.Կետերի փոխարեն հերթով գրիր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Գնում էր կախարդական մատանին փախցնելու:

Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Առաջին նախադասությունում դրական իմաստով է գրված հոմանիշը, իսկ երկրորդում բացասական:

Այս ձողը ծռիր:

Այս ձողը թեքիր:

Այս ձողը խոնարհիր:

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ գրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ շարադրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ փորագրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի առ ես կկարդամ:

123.Սկզբից տաս-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

124.Նախադասությունները ժխտական դարձրու:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէ թվում:

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:

Ներս մտնողն իմ մայրը չի:

125.Նախադասության որ բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակաճակցություններ ավելացրու:

Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ ափերին երկարավիզ ջայլամներ են հսկում հոտերին:

Այս հսկա աշխարհի համարյա բոլոր ականատես եղած ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:

Այդ հրաշալի ճամփորդության երկար պատմությունը բարդ ու խճճված էր,մանավանդ երբ հենց ինքն էլ պատմում էր:

Փոքրիկ, խեղճ հովիվը նրա մեծ եղբայրն է:

126.Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրիր:

Ա.Բացատրել, ներել, կարոտել, մոռանալ

Բ.Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, ընտանիքը:

Բացատրել տատին, բացատրել ընտանիքին, բացատրել հորը, բացատրել դասը, բացատրել սխալը, բացատրել մարդկանց

Ներել տատին, ներել ընտանիքին, ներել հորը, ներել սխալը, ներել մարդկանց

Կարոտել տատին, կարոտել ընտանիքին, կարոտել հորը, կարոտել դասը, կարոտել սխալը, կարոտել մարդկանց, կարոտել ընտանիքը:

Մոռանալ տատին, մոռանալ ընտանիքին, մոռանալ հորը, մոռանալ դասը, մոռանալ սխալը, մոռանալ ընտանիքը:

127.Ծնողներիդ ուղղված հարցեր գրիր, հետո դրանցով հարցազրույց անցկացրու և գրի առ:
Չէ։

128.Տրված բայերը պատճառական դարձրու տալ բայի օգնությամբ:

Հանձնել-, պատճել, ասել, աղմկել, պատասխանել-պատասխան տալ, զրուցել-զրույց տալ, հայտնել-հայտ տալ, աղալ-աղալ տալ, բանալ-բանալ տալ, տանել-տանել տալ:

129.Կտոր բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածիր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Կտորից մի շքեզ զգեստ էր կարել:

Մի կտոր թխվածք կերավ և բանալին վերցնելով վազելով դուրս եկավ տնից:

Գերանից մի կտոր կտրեցին:

130.Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՝ վերադասավորիր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:

Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է:

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:

Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար:

Հին Հունաստանում օլիմպական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:

Օլիմպական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս Հին Հունաստանում:

Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ:

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Լուրը տանող զինվորը Մարաթոնյան դաշտից առանց կանգ առնելու մինչև Աթենք է վազել:

Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք հաղթանակի լուրը տանող զինվորը վազել է առանց կանգ առնելու:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:

Փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված փրկարար շան վզին:

Փրկարար շան վզին ամրացված էր փոքրիկ ռադիոընդունիչ:

Դասարանական աշխատանք/115֊120

Իշխանն նրանն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր։

Իշխանը էշին էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր։

Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում։

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ հարևանը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Այդ մարդն ընկերոջից բացի բոլորին վստահում է։ 

Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:

117․ Ընդգծված բառաձևը երբ են սխալ և էրբ ճիշտ։ Սխալ ձևերնն ուղղիր։

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

118․ Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտիր և ուղղիր։

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավ մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

119. Տրված բառերը բաղադրիչների բաժանիր և պարզիր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրությամբ է կազմված։

ա) սահմանադիր — սահման — ա — դիրք զրուխտափայլ — զրուխտ — ա — փայլ, կանխավճար — կանխիկ — ա — վճար, սնափառ — սին — ա — փառ, բաղաձայն — բաղ — ա — ձայն, պարտատեր — պարտ — ա — տեր, կենսախինդ — կենս — ա — խինդ, ջրամուկ — ջուր — ա — մուկ, արևամուկ — արև — ա — մուկ, ձեռագործ — ձեռք — ա — գործ, նորամուտ — նոր — ա — մուտք,

բ) կենարար — կեն — արար, կենսուրախ — կենս — ուրախ, զուգընթաց — զուգ — ընթաց, ջրկիր — ջուր — կիր, ջրհեղեղ — ջուր — հեղեղ, բանբեր — բան- բերող, քարտաշ — քար — տաշող, տնպահ — տուն — պահող, լուսնկա — լույս — ընկնող, մթնկա — մութ — ընկնող, ձնծաղիկ — ձյուն — ծաղիկ, ռնգեղջույր — ռունգ — եղջույր, քարափ — քար — ափ, մոլեռանդ — մոլ — եռանդ, հրձիգ — հուր — ձիգ, քարտաշ — քար — տաշող, ակնհայտ — աչք — հայտնող

Ա և Բ-ն տարբերվում են նրանով, որ Ա-ում կան հոդակապեր, իսկ Բ-ում չկան։

120․ Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բարակապակցություն գրիր։

Հին ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նոր դարերի նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները վերջնականապես ցույց տվեցին, որ այդ քաղաքում ժամանակին ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տներ դեռևս չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շշատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությւոնը և այլն: Բայց պարզվում է, որ գանգը <<խոսում է>> ոչ միայն տիրոջ մասին: Հնում գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայրցամաքն ու Սիցիլիա կղզին ժամանակին միացած են եղել: Այդ կարծիքն այլևս ապացուցվել է: Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին: Քանի որ այն ժամանակ նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կզղին մայրցամաքի մասն է եղել:

Դասարանական աշխատանք/111-115

111. Փակագծի բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի):

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար հրեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկան և բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճում:

112. Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները․ չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմն) են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
_____________________________________________________________
Բնության կարեվորությունը

Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին: Դե, էլ ի՞նչ պիտի ուտեին ծիծեռնակները․ չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այնտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ: Նման դեպք եղել է նաև Հնդկաստանի Ռւտար Պրադեշ նահանգում։ Այնտեղ բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: Նրանք կազմել են «Չիպկո-Անդոլայ» («Գրկիր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն: 

113. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով:

Գյուղի վերևում հին քարայրներ կան:

Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ։

Մանուկները գնում են ծանոթ արահետով։

Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը։

114 Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները

(ձևի, իմաստի).

ա) ես, սա, այս, — Այս շարքի բոլոր բառերը գրված են առջին դեմքից։

բ) դու, զա, այդ, — Այս շարքի բոլոր բառերը գրված են երկրորդ դեմքից։

գ) նա, այն: — Այս շարքի բալար բառերը գրված են երրորդ դեմքից։

115. Կետերի փոխարեն ավելացրո՛ւ նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:

Որսորդը մնծ դժվարությամբ մի հավք բռնեց: Որսորդի շունչը կտրվում էր, բայց մի տարօրինակ բան եղավ և նա արդեն դրան ուշադրություն չէր դարձնում։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

—  Որսո՛րդ, ինձ բաց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:

Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Այդ ճյուղը ծառի ամենաբարձր ճյուղն էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Հավքը ուշադիր որսորդին էր նայում։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Որսորդը տխրեց։ Հավքը ծիծաղեց ու ասաց.-  Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի, սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա, սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ: