Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    Այս բանաստեղծությունը պատմում է նրա մասին թե ամպթոպից հետո ինպես է ամեն ինչ ծաղկում։ Երկինքն ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ, ծաղիկներն ավելի վառ և թարմ։ Կարծես թե սարերն ու ձորերը ավելի մեց ու խորն են թվում, ավելի կանաչ և իսկական։ “Բարի է լինում արևն ավելի”, այսինքն արևն ավելի պայծառ և ջերմացնուղ է դառնում։
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

    Կապույտ երկինք
    Կանաչ խոտ
    Ճերմակ շուշան
    Կարմիր կակաչ
    Դեղին մեղրածաղիկ
    Բարձր սար
    Խորը ձոր
    Արձակ տափաստաններ
    Խոնարհ ծառեր
    Բարի արև
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Կրնվում է “ավելի”-ն և “ամպրոպից հետո”-ն։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

  • “Ամպրոպից հետո
  • Բարի է լինում արևն ավելի,
  • Եվ մենք ավելի սիրով ենք իրար
  • Բարի լույս ասում։
  • Ամպրոպից հետո աշխարհը և դու
  • Հասկանալի եք լինում ավելի…”

    Իմ կարծիքով ամպրոպը ներկայացված է որպես, ինչ որ դժվար և տղուր շրջան, որից հետո երկինքն ավելի կախույտ է թվում, խոտն ավելի կանաչ, արևն ավելի պայծառ և այլն։ Կարծես թե ամպրոպը մարդու ցավը, վատ տրամադրությունը, իր եհտ տանում է։ աշխարհը մաքրում է։
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
    “Ծառերն ավելի խոնարհ են լինում” ծառերն իբև թե խոնարհվել են, իջել։
    “Բարի է լինում արևն ավելի” արևն ավելի պայծառ և շողշողուն է դառնում ամպրոպից հետո։
    “Ամպրոպից հետո աշխարհը և դու
  • Հասկանալի եք լինում ավելի…”, իսկ այստեղ ասվում է, որ ամպրոպից հետո, կարծես թե ամեն ինչ ավելի պարզ և մաքուր է թվում, թե մարդիկ թե աշխարհը։



Թողնել մեկնաբանություն